12 օգոստոսի 2010 - 16:22 AMT
Beeline-ը կհովանավորի «Երևան» Պետական փողային նվագախումբը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կհովանավորի «Երևան» Պետական փողային նվագախումբը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, «ԱրմենՏելը» սոցիալական ռազմավարության շրջանակում շարունակաբար աջակցում է մշակութային ծրագրերին` իրականացնելով դրանք «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: «Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մեր օգնության շնորհիվ երաժիշտները հնարավորություն ունեն զբաղվել իրենց սիրելի գործով, շարունակել ոգեշնչել մարդկանց իրենց երաժշտությամբ` դրանով իսկ բարձացնելով հասարակության հետաքրքրությունը նվագախմբային երաժշտության հանդեպ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել ընկերության ուշադրությունը մեր հանդեպ ապացուցում է, որ նվագախմբային երաժշտությունը դեռևս չի կորցրել իր արդիականությունը: Այն եղել է և կմնա սիրելի տարբեր տարիքային և մասնագիտության տեր մարդկանց շրջանում: Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը ցուցաբերած օգնության համար»-, հայտնել է «Երևան» փողային նվագախումբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ավետիք Պողոսյանը:

Բացի դրանից, հաղորդագրության մեջ նշվում է, որ 2009թ. սեպտեմբերին «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ստեղծվեց մանկական առաջին կամերային նվագախումբը: