12 օգոստոսի 2010 - 17:07 AMT
Ղազախստանի նախագահը Հայաստան կայցելի

Օգոստոսի 20-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կայցելի: Ինչպես PanARMENIAN.Net-ը տեղեկացել է դիվանագիտական աղբյուրներից, օգոստոսի 21-ին Հայաստան կժամանի նաև Թաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը: