12 օգոստոսի 2010 - 18:46 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 70 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանում ամառային ճամբար կազմակերպելու համար

ՀՀ կառավարությունն օգոստոսի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ամառային ճամբար։ Միջազգային դպրոց` երիտասարդ աստղագետների համար։ Ուսուցողական դասընթացներ` ներառական կրթության ոլորտի մասնագետների համար» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010 թ. նախահաշիվը;

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 70 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը տրամադրել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ)։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: