12 օգոստոսի 2010 - 20:13 AMT
Ռուսաստանում զինվորական օկրուգների վերակազմավորում է իրականացվում

Ռուսաստանում զինվորական օկրուգների վերակազմավորում է իրականացվում: Մասնավորապես, նախկին հյուսիսկովկասյան զինվորական օկրուգը վերանվանվել է «Հարավ» զինվորական օկրուգ, որի կազմի մեջ են մտնելու նաև այլ օկրուգների որոշ զորամիավորումներ, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական բազաները, ինչպես նաև Գյումրիում տեղակայաված ռազմաբազան:

Նոր օկրուգի վերազինումն ու արդիականացումը նախատեսվում է իրականացնել մինչև 2014 թ.: Ռուս փորձագետների կարծիքով, պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, մասնավորապես` Վրաստանի հետ, այսպիսով ավելի արդյունավետ հակահարված հասցնելու հնարավորություն է ստեղծվում: