12 օգոստոսի 2010 - 20:15 AMT
ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երևանում աշխատանքը կսկսի օգոստոսի 20-ին

Օգոստոսի 20-ին Երևանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթաժողովը:

Գագաթաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում ու Սևանում:

Գագաթաժողովի օրակարգայինհարցերիշրջանակում կքննարկվեն տարածաշրջանայինանվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հարցում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: