13 օգոստոսի 2010 - 14:59 AMT
Կիրո Մանոյան. Ախթամար կղզու պատարագը թուրքական թատրոն է հայերի մասնակցությամբ

Պարզ է, որ Թուրքիայի համար Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագն Ակարայի կողմից չի ընդունվում որպես կրոնական միջոցառում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի համար դա քաղաքական քարոզչություն է, որն օգտագործում է հայերի կրոնական զգացմունքները: «Դա հայերի մասնակցությամբ թուրքական թատրոն է»,- ասել է Մանոյանը: Միաժամանակ նա նշել է, որ այդ միջոցառման մասնակիցները պետք է գիտակցեն, որ նպաստում են այդ ակցիայի հաջողությանը: Անկարան մտադիր չէ օգտագործել այդ հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար: