14 օգոստոսի 2010 - 10:55 AMT
ԵԱՀԿ. Անհրաժեշտ է փոխզիջումներ որոնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև

Պետք է առավելագույն ջանքեր գործադրել Հարավային Կովկասի տարածքում հակամարտություների լուծման երկխոսության համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար -պետքարտուղար Կանատ Սաուդաբաևը/b>: Նրա խոսքերով, անհրաժեշտ է փոխզիջում որոնել հակամարտող կողմերի միջև:

«Որպես ԵԱՀԿ նախագահ` մենք շատ ջանքեր ենք գործադրել ողջ հետխորհրդային տարածքում ձգձգվող հակամարտությունները կարգավորելու համար: Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Վրաստանի հակամարտություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ. բոլոր այս հակամարտությունները հեշտ լուծում չունեն, առավել ևս մեկ տարվա նախագահության ժամանակ»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով, Ղազախստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, հաղորդում է Ռոսբալտը: