14 օգոստոսի 2010 - 13:36 AMT
Դավիթ Նալբանդյանն ավարտել է իր ելույթը Rogers Cup-2010-ում

Դավիթ Նալբանդյանն ավարտվել է իր ելույթը Տորոնտոյում ընթացող Rogers Cup-2010-ում և առաջին պարտությունը տարել մրցաշարում

Օգոստոսի 13-ին Rogers Cup-2010-ի քառորդ եզրափակիչում Նալբանդյանը հանդիպել է աշխարհի 4-րդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեի հետ:

Խաղը տևել է 1 ժամ 9 րոպե և ավարտվել Մարեի հաղթնակով 6:2, 6:2 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ բրիտանացի թենիսիստը Նալբանդյանի հետ անձնական հանդիպումների հաշիվը դարձրել է 1:2:

Կիսաեզրափակիչում Մարեն պետք է խաղա աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հետ, հաղորդում է gotennis.ru-ն: