16 օգոստոսի 2010 - 14:28 AMT
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ցորենի և ալյուրի արտահանման արգելքը

ՌԴ կառավարության որոշման համաձայն «ՌԴ տարածքից գյուղատնտեսական ապրանքների որոշ տեսակների արտահանման վրա ժամանակավոր արգելք դնելու մասին», որը ստորագրել է վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին, 2010-ի օգոստոսի 15-ից դեկտեմբերի 31-ը հաստատվել է ժամանակավոր արգելք ցորենի, գարու, եգիպտացորենի և այլ տեսակների արտահանման վրա:

Այս ճանապարհով կառավարությունը փորձում է կանխարգելել երկրում ներքին գների աճը:

Ընթացիկ տարում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է 60-65 մլն տոննա բերքահավաք 2009-ի 97 մլն տոննայի փոխարեն