16 օգոստոսի 2010 - 15:27 AMT
Ռաֆիկ Թադևոսյան. Սբ. Խաչ եկեղեցում պատարագով Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են

Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց Թուրքիան մի շարք շահեր ունի, որոնցից գլխավորն է ԱՄՆ Կոնգրեսին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը: Նրա խոսքով, դա կարող է նպաստել նաև Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Ընդ որում, ելնելով ստեղծված իրադրությունից, նա ասել է, որ այնպես է ստացվում, թե Հայաստանը Թուրքիայի դուդուկի տակ է պարում: «Սեպտեմբերի 12-ին Սբ. Խաչի Կանգնեցման (Խաչվերաց) տոնն է, ինչու՞ է թուրքական կողմը պատարագի անցկացումը տեղափոխել սեպտեմբերի 12-ից 19-ին»,- նկատել է Թադևոսյանը` ավելացնելով, որ հայերը պետք է կղզի այցելեն այն օրը, երբ ցանկանան, այլ ոչ թե այն օրը, երբ իրենց մատնանշում է թուրքական կողմը: