17 օգոստոսի 2010 - 11:39 AMT
Fitch Ratings գործակալությունը հետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկի վարկանիշերը

2010թ. օգոստոսի 13-ին Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը «BB» մակարդակում: Այդ մասին հաղորդվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կայքում:

ՎՏԲ- Հայաստան բանկի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերն արտացոլում են Fitch կարծիքն անհրաժեշտության դեպքում նրա սեփականատեր ռուսական ՎՏԲ բանկ ԲԲԸ-ի կողմից աջակցությունը ցուցաբերելու քիչ հավանականությունը:

«D/E» անհատական վարկանիշը հաշվի է առնում արտարժույթով տրամադրվող վարկերերի մեծ մասը, մասնաճյուղերի ցանցի հետ կապված օպերացիոնալ ռիսկերը և այլն:

ՎՏԲ -Հայաստան բանկը 2010-ի առաջին եռամսյակում վարկերի ծավալով զբաղեցնում էր շուկայի 10 տոկոսը և մանրածախ դեպոզիտներով` 7 տոկոսը:

Fitch այլևս չի զբաղվում այդ էմիտենտի վարկանիշերով և դրանց հիման վրա վերլուծություն չի կատարում: