17 օգոստոսի 2010 - 12:02 AMT
Բաքվում Աբդուլլահ Գյուլը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

Թուրքիայի նախագահի` Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Իլհամ Ալիևը և Աբդուլլահ Գյուլը ստորագրել են «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիր Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև»: Փաստաթղթի մանրամասները դեռ չեն հռչակվել: «Մենք մեկ ազգ- երկու պետություն ենք, և մեր համագորչծակցությունը և փոխըմբռնումը կշարունակվեն»,- ասել է Գյուլը:

Բաքվում կայացած մամլո ասուլիսում Գյուլը սուր քննադատության է ենթարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Մենք ԵԱՀԿ ՄԽ-ից ակնկալում ենք գործուն քայլեր հակամարտության կարգավորման համար: Սակայն ստացվում է այնպես, որ համանախագահները ժամանում են տարածաշրջան որպես զբոսաշրջիկներ»,- ասել է Թուրքիայի նախագահը, սակայն նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել միայն մեկ երկրի ջանքերով, գրում է Asbarez.com-ը: