17 օգոստոսի 2010 - 14:40 AMT
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովը:

Սերժ Սարգսյանը շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու և հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան:

Դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: