Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են Վրաստանի հարցում Ռուսաստանի թուլությունը, և Անկարայի ու Բաքվի միության ամրապնդումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Այդ առումով նա ասել է, որ Ռուսաստանը քիչ ժամանակ ունի: «Եթե Ռուսաստանը չլուծի ղարաբաղյան հակամարտությունն այն քաղաքականության սահմաններում, որին նա հարում է այսօր, այսինքն ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին Բաքվում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, ապա 10 տարի անց այդ խնդիրն անլուծելի կլինի Մոսկվայի համար»,- նշել է Մելիքյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող այլ կարգավիճակ ունենալ Ադրբեջանից դուրս, նա ասաց, որ նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: