17 օգոստոսի 2010 - 15:40 AMT
Արտակ Հովհաննիսյանը Սինգապուրի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել

Ազատ ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ ք/կ) 3 մենամարտ է անցկացրել: Հայ մարզիկը 0:3 հաշվով հաղթել է Աբդելնաեմ Մոհամեդին (Եգիպտոս), 1:3 հաշվով պարտվել Ալդար Բալժինիմաևին (Ռուսաստան), այնուհետև 3-րդ տեղի համար մրցել Դավիլա Անդրիի հետ (Վենեսուելա): Արտակ Հովհաննիսյանը 1:3 հաշվով հաղթանակ է տարել և բրոնզե մեդալ նվաճել: Եզրափակչում հանդիպել են Մեհրան Շեյհին (Իրան) և Ալդար Բալժինիմաևը (Ռուսաստան), Օլիմպիական չեմպիոն է դարձել Բալժինիմաևը: Նա հաղթանակ է տարել 0:4 հաշվով:

Ավելի վաղ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ) բրոնզե մեդալ է նվաճել ծանր աթլետիկայում, իսկ մարմնամարզիկ Վահան Վարդանյանը բազմամարտում դուրս է եկել եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 18-ին: Նույն օրը ելույթ կունենա նաև նետաձիգ Վասիլ Շահնազարյանը: