17 օգոստոսի 2010 - 17:28 AMT
Հայաստանի ԿԲ-ն հաստատել է 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ իր ֆինանսական հաշվետվությունը

Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը օգոստոսի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010թ. հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը և ՀՀ ԿԲ 2010թ. ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի կատարողականը, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացի դրանից, լրացումներ կատարվեցին «ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների և արտաքին պարտավորությունների հաշվարկման» կարգում: