17 օգոստոսի 2010 - 17:38 AMT
Ահմեդ Դավութօղլուն պաշտպանում է Էրդողանին

«Ոչ մի երկիր չի կարող սպառնալ Թուրքիային կամ Թուրքիայի վարչապետին»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար ԱհմեդԴավութօղլուն` մեկնաբանելով Տորոնտոյում G20 գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպառնալիքների մասին տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ նա հերքել է այդ տեղեկատվությունը` ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ ԱՄՆ-ն և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, հաղորդում է Today’s Zaman-ը: