17 օգոստոսի 2010 - 18:19 AMT
ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2010 թ. հուլիսին կազմել է 189,9 հազ. տոննա

Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ տեղեկատվական հաշվողական կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, հուլիս ամսվա ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 189,9 տոննա:

ՀԿԵ մամլո ծառայությունը հաղորդում է, որ հիմնականում փոխադրվել են`գունավոր մետաղների հանքանյութեր, ծծմբական հումք` 66 509,1 տոննա, արդյունաբերական հումք, կաղապարման նյութեր` 53424 տոննա, շինարարական բեռներ` 30561,4 տոննա, հրակայուն նյութեր` 8316 տոննա, ցեմենտ` 7339 տոննա, սև մետաղների ջարդոն` 5492,5 տոննա: