6 սեպտեմբերի 2001 - 22:52 AMT
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎԻՃԱՐԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՒԲՅԵԿՏԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Օրերս Թբիլիսիում կայացած Եվրախորհրդի քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում հետաքրքիր առաջարկ մտցրեց շվեցարական խորհրդարանի պատգամավոր Ա.Գրոսսը: Նա հանդես եկավ հակամարտությունների պատճառ հանդիսացող վիճարկելի տարածություններին եվրոպական ինքնավար սուբյեկտների կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությամբ: Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանեցին այդ նախաձեռնությունը: Որոշված է շարունակել այդ նախաձեռնության քննարկումը քաղաքական հանձնաժողովի հաջորդ հաջորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի վերջում Ստրասբուրգում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: