6 սեպտեմբերի 2001 - 22:28 AMT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Ըստ նախնական տվյալների` ԼՂՀ քաղաքապետի ընտրություններում հաղթել է իշխող «Ժողովրդավարական Արցախ Միություն» կուսակցության թեկնածու Համիկ Ավանեսյանը: Ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 56,4 տոկոսը: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրական հանձնաժողովի կողմից այսօր երեկոյան:
Ընդամենը Ստեփանակերտի ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել էր քաղաքապետի 13 թեկնածու: Յոթը հետագայում ետ կանչեցին իրենց թեկնածությունները: Իր թեկնածությունը ետ կանչեց նաեւ քաղաքապետի ներկա պաշտոնակատար Բորիս Արուշանյանը, որը կոչ արեց ընտրողներին իրենց ձայները տալ Համիկ Ավանեսյանի օգտինն: Ավանիսյանը 70-ական թվականներին ղեկավարել է Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմը: Ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը եղել է «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, որը նույնպես ժամանակին գլխավորել է Ստեփանակերտի վարչակազմը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: