19 օգոստոսի 2010 - 17:54 AMT
ԼՂՀ Անվտանգության խորհուրդը քննարկել է գյուղատնտեսության և կրթության ոլորտներին վերաբերող հարցեր

Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության և կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը:

Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է այն իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային և այլ միջոցների հատկացմանը և պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Բակո Սահակյանընաև հանձնարարելէ մանրակրկիտ ուսումնասիրել բնական աղետների հետևանքով ստեղծված իրավիճակը և հիմնավորված առաջարկներ ներկայացնել` հողօգտագործողների կողմից վարկերի, հողի հարկերի ու վարձավճարների, ոռոգման դիմաց վճարների և այլ պարտավորությունների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ: Խոսելով կրթությանհամակարգումառկա հիմնախնդիրների մասին, նախագահ Սահակյանը անդրադարձել է նաև Ստեփանակերտում 1-ից 4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստների հատկացման հարցին: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը` հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: