20 օգոստոսի 2010 - 13:15 AMT
Դավիթ Նալբանդյանը զիջել է Նովակ Ջոկովիչին Western & Southern Financial Group Masters մրցաշարում

Դավիթ Նալբանդյանը չկարողացավ հաղթահարել Ցինցինատիում ընթացող Western & Southern Financial Group Masters 2010-ի երրորդ շրջանը: Նա զիջեց աշխարհի երրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին

Նալբանդյանը պարտվել է 6:1, 7:6 հաշվով: Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 37 րոպե: Սա սերբի երրորդ հաղթանակն է արգենտինացու նկատմամբ, որը թույլ է տվել նրան մեծացնել իր առավելությունը մրցակցի հետ անձնական հաշվում (4-1):

Այս մրցումների ¼ եզրափակիչում Australian Open-2008-ի չեմպիոնը պետք է ուժերը չափի խաղում ուժեղագույններ շվեդ Ռոբին Սոդերլինգի և Էնդի Ռոդիկի հետ: