20 օգոստոսի 2010 - 15:25 AMT
Վիկտոր Կրիվոպուսկով. Մեդվեդևի այցը Հայաստան նոր էջ է բացում հայ-ռուսական հարաբերություններում

Վիկտոր Կրիվոպուսկով. Մեդվեդևի այցը Հայաստան նոր էջ է բացում հայ-ռուսական հարաբերություններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ռոսհամագործակցության» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: «Այսօր մենք ստորագրել ենք կարևոր միջպետական փաստաթուղթ, որը որոշում է ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարը` որպես դաշնակցային պետություններ և ռազմավարական գործընկերներ»,- ասել է նա:

Կրիվոպուսկովը նաև նշել է, որ երկու երկրների նախագահների կողմից Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը հաստատում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հավատարմությունն ավանդույթներին և բարեկամությանը: «Այն, որ հուշահամալիրի վերականգնմանը մեծ ուշադրություն է դարձվում, լավ նշան է մեր ժողովուրդների ապագա սերունդների համար»,- ավելացրել է նա: