20 օգոստոսի 2010 - 17:13 AMT
Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ «Պատվո բլուր» փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությունը

Օգոստոսի 20-ին «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքներից մեկում տեղի ունեցավ «Պատվո բլուր» փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներ Մանուկ Վարդանյանը, Իգոր Լևիտինը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Նամականիշի թողարկումը նվիրվում է 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների հիշատակին: Նամականիշի անվանագինն է 350 դրամ, տպաքանակը` 40 000, գեղաթերթիկի անվանագինն է 650 դրամ, տպաքանակը` 30 000: