21 օգոստոսի 2010 - 11:55 AMT
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2010-ի հունվար-հուլիսին կազմել է 106232 դրամ

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելացել է 8.6 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106232 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսի հետ համեմատած աշխատավարձի մակարդակը մեծացել է 7 տոկոսով:

Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.4 տոկոսով` կազմելով 85335 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 11 տոկոսով` կազմելով 134486 դրամ:

Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-հուլիսին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 0.8 տոկոսով` կազմելով 84000 մարդ: