Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին ներկայացրել են երկրում կառուցված առաջին հեռակա գործողության անօդաչու ռմբակոծիչը:
«Կարրար» («Գրոհող») անունը կրող 4-մետրանոց անօդաչու ինքնաթիռը Իրանի նախագահին ցուցադրվել է օգոստոսի 22-ին` Իրանի պաշտպանական արդյունաբերության ազգային օրը:
Ավիա-նորույթի ցուցադրման արարողությունը հեռարձակվել է պետական հեռուստատեսության ուղիղ եթերով:
«Այդ ինքնաթիռը մահվան դեսպան է մարդկության թշնամիների համար, թեև խաղաղության և բարեկամության ուղերձ է կրում»,- այդ առիթով հայտնել է Ահմադինեջադը: Ինքնաթիռի նպատակն է «պարալիզել հակառակորդին նրա ռազմակայաններում», այն հանդես է գալիս որպես զսպման զենք, հաղորդում է MIGnews-ը:
Իրանը սեփական թեթև անօդաչու հետախույզ-ինքնաթիռներ է արտադրում սկսած 1980-ական թվականների վերջից:
1992-ից Իրանը սկսել է թողարկել նաև սեփական տանկերը, զրահապատ փոխադրիչները, հրթիռները, ականակիրներն ու կործանիչները:
Իրանը սեփական սպառազինության ստեղծման ծրագիր գործարկեց Իրաքի հետ 1980-88թթ. պատերազմի ժամանակ, որպեսզի կախում չունենա արտաքին զենքի մատակարարումից, առավել ևս, որ ԱՄՆ-ն արգելք էր դրել այդ մատակարարումների վրա: