23 օգոստոսի 2010 - 13:37 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է 3FF միկրո SIM քարտերի վաճառքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է հատուկ` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար: Ի տարբերություն ավանդական` 15x25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12x15 չափեր: SIM քարտերի այս ֆորմատն օժանդակում է Apple iPad-ը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը: