23 օգոստոսի 2010 - 14:46 AMT
ԱՐՄԵՆԱԼ գործարանի նոր գլխավոր տնօրեն է դարձել Վյաչեսլավ Սինելնիկովը

ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը (Հոնկոնգի ֆոնդային բորսայում առևտրային կոդը 486, առևտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը տեղեկացնում է ԱՐՄԵՆԱԼ-ում Վյաչեսլավ Սինելնիկովի գլխավոր տնօրեն նշանակվելու մասին, ավելի վաղ նա արտադրության գծով տնօրեն էր ՍԱՅԱՆԱԼ-ում, հաղորդում է ԱՐՄԵՆԱԼ-ի մամլո ծառայությունը:

Նշանակումը կատարվել է կադրերի ռոտացիայի ծրագրի շրջանակներում և միտված է ընկերության կազմում լավագույն փորձի տարածմանը:

ԱՐՄԵՆԱԼի գլխավոր տնօրենի կարգավիճակում Վյաչեսլավ Սինելնիկովը կկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առնչվում են ձեռնարկության կառավարման համակարգի կատարելագործմանը, արտադրության արդյունավետության բարձրացմանը, տեխնոլոգիական գործընթացների բարելավմանը, ինչպես նաև բնապահպանության, աշխատանքի պահպանման և արտադրական անվտանգության ոլորտներում նորամուծությունների ներդրմանը: