23 օգոստոսի 2010 - 16:12 AMT
Հրանտ Մարգարյան. «Հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների` հանուն անկախության ու ազատության»

Օգոստոսի 21-ին Լիբանանի Այնճար գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95 ամյակին և գյուղի հիմնադրման 70 ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տան Կիլիկիայի Արամ Ա Կաթողիկոսը, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք:

Ողջույնի խոսքով հանդես գալով` Հրանտ Մարգարյանն ընդգծել է, որ հուշարձանն ապացույց է այն բանի, որ հանուն հայրենիքի ազատության, անկախության, արժանապատվության և անվտանգության հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների: «Այդ ճանապարհին հայրենիքի պաշտպանների տված զոհերը արմատներ տվեցին ու մենք սկսեցինք հաղթանակել: Զոհվածները հավերժ կմնան մեր սրտերում», - ասել է Հրանտ Մարգարյանը: