23 օգոստոսի 2010 - 16:15 AMT
«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծ կմեկնարկի օգոստոսի 24-ին

«Traveling Without Borders»` «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության աջակցությամբ, մեկնարկելու է օգոստոսի 24-ին:

National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչության նախաձեռնած նախագիծը բաղկացած է հետևյալ փուլերից. միջազգային ռեգատա Սևանի միջնադարյան առագաստանավակների կրկնօրինակներով, ձիարշավ Մետաքսի Մեծ ճանապարհի հայկական հատվածով, միջազգային ավտոարշավ ամենագնացներով Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով, ռոք և բայք փառատոններ` Ջերմուկում եզրափակիչ միջոցառմամբ, միջազգային համաժողով ամբողջ աշխարհում National Geographic Traveler հրատարակչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագծի մեկնարկը կտրվի օգոստոսի 24-ին, Սևանի առագաստանավակների ռեգատայով, որին մասնակցելու են առագաստային սպորտի վետերաններ, արտասահմանյան դեսպանություններ և ներկայացուցչություններ, ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի անդամներ: Եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա 2010թ. օգոստոսի 28-ին, VEGAS լողափում, հաղորդում է National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչությունը: