23 օգոստոսի 2010 - 18:33 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 33-րդ տեղն է բարձրացել

ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) օգոստոսի 23-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային սանդղակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում (ԱՄՆ) Western & Southern Financial Group Masters առաջնությունում հաջող ելույթներից հետո հերթական անգամ բարձրացել է վարկանիշային սանդղակում: Նախորդ վարկանիշի համեմատ Նալբանդյանը բարձրացել է չորս հորիզոնականով և 33-րդ տեղն է զբաղեցնում 1235 միավորով:

Սանդղակը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա 10 745 միավոր ունի, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 2-րդ տեղում է, իսկ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) եզրափակում է լավագույն եռյակը: