23 օգոստոսի 2010 - 18:37 AMT
Սերգեյ Մինասյան. «Ռազմական գործողությունների վերսկսումն ինքնասպանություն կլինի այն երկրի համար, որն այն կսկսի»

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում մոտ ապագայում չի լինի: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի պետ Սերգեյ Մինասյանը: Ընդ որում, մեկնաբանելով վերջերս իր արած հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին հայ-ռուսական պայմանագիրը քաղաքական հաղորդագրություն էր ուղղված Ադրբեջանին, հայ փորձագետն ասել է, որ Ադրբեջանին ուղղված Ռուսաստանի գլխավոր հաղորդումն այն էր, որ «ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվում արդեն կարող են լիցքաթափվել և հանգիստ քնել, քանի որ մոտ ապագայում հակամարտությունը ռազմական լուծում չի ստանա», - ասել է Մինասյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործառնությունների մասին արձանագրության մեջ մտցված փոփոխությունները Հայաստանին հնարավորություն են տալիս հուսալու ռուսական ռազմաբազաների օգնությանը` եթե ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները վերսկսվեն: Այսինքն, Հայաստանը կարող է հույս ունենալ, որ ռուսական զորքն անհրաժեշտության դեպքում կարող է տեղաբաշխվել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի վրա, որը սահմանակից է Ադրբեջանին, կամ Նախիջևանի ուղղությամբ;