23 օգոստոսի 2010 - 19:07 AMT
Ինտերնետում ոչ կանխիկ վճարումների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 2 մլրդ դրամ

Հայաստանից Ինտերնետում էլեկտրոնային ոչ կանխիկ վճարումների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.3 մլրդ դրամով (կամ 17.6%-ով)` համեմատած 2010թ. առաջին եռամսյակի վերջում ամփոփված արդյունքների հետ և կազմել 2 մլրդ դրամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից: