23 օգոստոսի 2010 - 19:58 AMT
Վլադիմիր Զախարով. Նախիջևանում Թուրքիայի նոր ռազմակայան կտեղակայվի

Նախքան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կայացավ Թուրքիայի նախագահի պետական այցը Ադրբեջան, և այնտեղ նոր պայմանագիր ստորագրվեց, որը ռազմական բաղկացուցիչներ է պարունակում: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, թեև պայմանագրի տեքստը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ Նախիջևանում Թուրքիայի նոր ռազմակայան է տեղակայվելու:

Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն իր հերթին ասել է, որ ռազմակայանի տեղակայման համար գոյություն ունեն մի շարք լուրջ սահմանափակումներ` Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, առաջատար տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումը և, վերջապես, թուրքական ղեկավարության ցանկությունը` որևէ կերպ ներգրավվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված գործընթացների մեջ: «Ես չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կապված ևս մեկ գլխացավ վաստակել»,- նշել է Մինասյանը: