24 օգոստոսի 2010 - 13:06 AMT
Երևանում հոկտեմբերի 17-19-ը տեղի կունենա Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի կազմկոմիտեն ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության անունից դիմում է աշխարհասփյուռ հայ ֆինանսիստներին և բանկիրներին` տեղեկացնելով, որ 2010 թվականի հոկտեմբերի 17-19-ը Երևան քաղաքում կազմակերպվելու է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով:

Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: