25 օգոստոսի 2010 - 10:47 AMT
Թուրքիայում գազատար է պայթել

Իրան-Թուրքիա գազատարի այն հատվածում, որ անցնում է թուրքական Ագրի շրջանով, պայթյուն է գրանցվել, հաղորդում է Dogan գործակալությունը: Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել, որի կրակը հասել է մոտ 100 մետր բարձրության: Վթարի վայր են ժամանել հրշեջներ և նաթվային ընկերության մասնագետներ: Պայթյունի պատճառն անհայտ է, հաղորդում է MIGnews.com-ը: