25 օգոստոսի 2010 - 11:44 AMT
ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ցանկանում իր շարքերում տեսնել Ադրբեջանին

2009-ի օգոստոսի 5-օրյա պատերազմից հետո ոչ ոք լուրջ չի վերաբերվում ՆԱՏՕ-ի մուտք գործելուն Հարավային Կովկաս: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, նույնիսկ Վրաստանում կորցրել են դաշինք մտնելու հույսը :

«Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ապա Ադրբեջանը մինչև 1999-ի եղել է կազմակերպության անդամ: Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ում այդքան շատ են ցանկանում Ադրբեջանին տեսնել իրենց շարքերում»,- ընդգծել է Մինասյանը և հավելել, որ նման հայտարարություններն ուղղակի անլուրջ են:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Գասանովն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ մտնել ոչ ՆԱՏՕ, ոչ ՀԱՊԿ: