25 օգոստոսի 2010 - 12:20 AMT
Ստամբուլում չի կայանա Ջիվան Գասպարյանի համերգը

Սեպտեմբերի 1-ին Ստամբուլում նախատեսված աշխարհահռչակ դուդակահար Ջիվան Գասպարյանի և ժողովրդական երգիչ Յավուզ Բինղոլի համատեղ ելույթը չի կայանա: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, Գասպարյանի խոսքերով, «Ստամբուլ 2010` Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» կազմակերպչական կոմիտեն հավանություն չի տվել համերգի անցկացման համար: «Որոշում է ընդունվել համերգը չեղյալ հայտարարելու մասին, բայց ես բացատրություններ չեմ ստացել: Ես շատ եմ ցավում»,- ասել է Գասպարյանը:

Սեպտեմբերի 1-ը Թուրքիայում և Հյուսիսայի Կիպրոսում նշվում է որպես Խաղաղության համաշխարհային օր: