25 օգոստոսի 2010 - 15:43 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Անկարան ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական սահմանի բացմանը խոչընդոտող արգելնքները հաղթահարվեն

Թուրքիան դիտարկում է Կովկասը որպես մեկ միասնություն և հավատարիմ է իր քաղաքական կամքին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքերով, Անկարան ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական սահմանի բացմանը խոչընդոտող արգելնքները հաղթահարվեն: Այդ առումով նա նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է հանվեն բոլոր հոգեբանական, քաղաքական և աշխարհաքաղաքական արգելքները, գրում է թուրքական Star թերթը: