Sukhoi Superjet 100 առաջին անգամ վայրէջք է կատարել Իտալիայում` Torino Caselle Airport-ում, ասված է ընկերության հաղորդագրության մեջ: 950004 ինքնաթիռը թռիչքը կատարել է Մոսկվայի մարզի Ժուկովյան թռիչքափորձարկման համալիրից` հետագա ծրագիրն իրականացնելու համար:
SSJ 100 950004 երրորդ փորձարկվող ինքնաթիռը մի շարք փորձարկումների կմասնակցի, մասնավորապես, աղմուկի մակարդակի և էլեկտրամագնիսական դաշտի հզորության: Այդ փորձարկումները կանցկացվեն Caselle и Levaldigi օդանավակայանում:
Արտոնագրման ծրագրի շրջանակներում ինքնաթիռը փորձարկվելու է քաղաքացիական ինքնաթիռների էլեկտրամագնիսական համատեղելիությանը համապատասխանության համար, հաշվի առնելով էլեկտրամագնիսական միջավայրում անվտանգ աշխատանքի կարևորությունը:
Sukhoi Superjet 100-ի արտոնագրման ծրագիրը հաջողությամբ է անցնում: Ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է փորձարկումները ծայրահեղ վատ եղանակային պայմաններում (Յակուտսկ, Արխանգելսկ) և Գյումրու բարձրլեռնային պայմաններում: Մինչև տարվա վերջ Superjet 100-ի արտոնագրումը պետք է ավարտվի, որպեսզի սկսվի այդ ինքնաթիռների մատակարարումը առաջին պատվիրատուներ «Աէրոֆլոտ» և «Արմավիա» ավիաընկերություններին: «Արմավիան» մտադիր է երկու այդպիսի ինքնաթիռ ձեռք բերել: