25 օգոստոսի 2010 - 17:36 AMT
Իրանը «Ֆատեքս-110» փոքր շառավղի նոր հրթիռի գործողության հաջող փորձարկում է իրականացրել

Իրանը «Ֆատեքս-110» փոքր շառավղի նոր հրթիռի գործողության հաջող փորձարկում է իրականացրել: Այս մասին հաղորդում է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար գեներալ Ահմադ Վահիդին: Նրա խոսքերի համաձայն, «Ֆատեքս-110» հրթիռի այս երրորդ սերունդը նմանը չունի աշխարհում: Այն նախագծել և ստեղծել են Իրանի պաշտպանության նախարարության աէրոտիեզերական արդյունաբերության կազմակերպության մասնագետները, հաղորդում է ISNA գործակալությունը: