25 օգոստոսի 2010 - 18:12 AMT
Հայ-վրացական սահմանին ձերբակալվել են Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ

Վրաստանի սահմանապահները հայ-վրացական սահմանին ձերբակալել են Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների: Գրուզիա online-ը գրում է, որ սահմանային վերահսկողության ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվել են Հայաստանի քաղաքացի, որի մոտ անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի գտնվել, և Վրաստանի քաղաքացի Երջանիկ Պողոյանը: Միջադեպը տեղի է ունեցել «Կարցախ» հատվածում:

PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ դեռևս չի ճշտել միջադեպի մանրամասները: