26 օգոստոսի 2010 - 10:57 AMT
Մարկ Թոներ. ԱՄՆ-ը սերտ գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ

«Մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները դիտարկում ենք երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացումը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը սերտ գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Թոները հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ անդամ է և այդ առումով կառուցողական դեր է խաղում: