26 օգոստոսի 2010 - 11:03 AMT
Սոչիում տեղի կունենա «Ռուսաստանի հայկական սփյուռք. ժամանակի մարտահրավերներ» միջազգային հասարակական խորհրդաժողովը

Օգոստոսի 28-ին Սոչիի «Խաղաղ Դոն» առողջարանում կբացվի «Ռուսաստանի հայկական սփյուռք. ժամանակի մարտահրավերներ» միջազգային հասարակական խորհրդաժողովը: Այն կտևի օգոստոսի 28-29-ը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն գիտնականներ և հասարակական գործիչներ Մոսկվայից, Ռոստովի մարզից, Ստավրոպոլի երկրամասից, Ադիգեյի Հանրապետությունից, ԼՂՀ-ից, Հայաստանի Հանրապետությունից և Աբխազիայի Հանրապետությունից:

Խորհրդաժողովի ձևաչափը ենթադրում է զեկույցներ 4 թեմատիկ բաժիններով. «Հայաստան և Սփյուռք», «Արցախ և Սփյուռք», «Հայ դատ և սփյուռք», «Հասարակություն և սփյուռք»: