26 օգոստոսի 2010 - 13:56 AMT
Բրունո Դյութուա. Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտենցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ

Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտնեցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հաղորդել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նա դժվարացել է պատասխանել, թե մինչ օրս որքան iFhone և HTC սմարթֆոններ են իրացվել:

«Հայաստանում սմարթֆոնների շուկան գնահատելը բարդ է, քանի որ այն սկսել է վերջերս զարգանալ, ինչին նպաստել է Orange Armenia ընկերությունը` Հայաստանում ներկայացնելով iPhone, HTC, իսկ հիմա BlackBerry»,- ասել է Դյութուան: Orange Armenia-ն օգոստոսի 26-ին ներկայացրել է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է: