26 օգոստոսի 2010 - 21:25 AMT
Կառավարությունը հաստատել է«Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի մրցույթի արդյունքները

Գործադիրը հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11798546320 ՀՀ դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացրել էր մրցույթի երեք կազմակերպություններից ամենացածր գնային առաջարկը։