27 օգոստոսի 2010 - 13:34 AMT
Ռուսաստանը չի կարող վարել իր արտաքին քաղաքականությունը` ելնելով միայն Հայաստանի շահերից

«Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի մասին հարցում Ռուսաստանն իր շահերն ունի, իսկ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր քաղաքական կողմնորոշումը և թույլ չտալ Մոսկվայի համար անցանկալի գործընթացների զարգացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանին C-300-ի հնարավոր վաճառքը չի նշանակում, որ Հայաստանը թուլանում է: «Ռուսաստանը չի կարող վարել իր արտաքին քաղաքականությունը` ելնելով միայն Հայաստանի շահերից: Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը և Ռուսաստանը որոշել են կենսական կարևոր առաջադրանքներ. Հայաստանը` անվտանգության խնդիրը, Ռուսաստանը` աշխարհաքաղաքական հարցեր»,- ասել է Ջամալյանը: