27 օգոստոսի 2010 - 13:54 AMT
«ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ը որոշում է ընդունել ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման մասին

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի 2010թ-ի օգոստոսի 20-ին կայացած Տնօրենների խորհրդի նիստում որոշում է ընդունվել հայտարարված բաժնետոմսերից 1,400,000,000 ՀՀ դրամ ծավալի 1,400,000 հատ ոչ փաստաթղթային սովորական անվանական բաժնետոմսեր լրացուցիչ տեղաբաշխելու մասին: Ինչպես հաղորդում է Արմսվիսբանկի մամլո ծառայությունը, միաժամանակ Տնօրենների խորհուրդը հաստատել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ոչ փաստաթղթային հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները, համաձայն որի նախատեսվել է բաժնետոմսերը տեղաբաշխել բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով: Որպես բաժնետոմսերի տեղաբաշխող, նշված որոշման համաձայն, հանդես է գալիս «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

Խորհրդի նիստում «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Սպարտակ Թևոսյանը, գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Վահրամ Բեգլարյանը: