27 օգոստոսի 2010 - 13:58 AMT
Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանը ՄԱԿ-ում զբաղված է արկածախնդրությամբ

ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից «Ադրբեջանի բռնազավթված տարածնքների մասին» բանաձևը քվեարկության դնելն Ադրբեջանի հերթական արկածախնդրությունն է, որը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, ոչ միայն Հայաստանը, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները պետք է դատապարտեն նման ավանտյուրաները: Բաքուն հերթական անգամ կասկածի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է Շարմազանովը:

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանը քվեարկության կդնի « և Ադրբեջանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և չափանիշներին հետևելու» բանաձևը: