27 օգոստոսի 2010 - 14:55 AMT
Հունիսին Հայաստանում 1 կգ կարտոֆիլի միջին գինը կազմել է 198 դրամ

Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Հայաստանում կարտոֆիլի միջին գինը 2010-ի երկրորդ եռամսյակում կազմել է 153 դրամ 1 կգ համար, ընդ որում հունիսին գինը կազմել է 198 դրամ: Այսօր շարքային գնորդը մայրաքաղաքի շուկայում 1 կգ կարտոֆիլի համար վճարում է 300 դրամ:

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին երկրում արտադրվել է 32.3 մլրդ դրամի բուսական արտադրանք (87.9 մլն դոլար), արտահանվել է` 5.2 մլն դոլարի: